Միջոցառումներ
Ավանդական Նոր տարի Սիսիանի թանգարանում
Բերքառատ,խաղաղ,հրաշքներով լեցուն տարի բոլորիս

Մրգերով, չիր ու չամիչով զարդարված ծառի ճյուղը
|
|

|
Եղևնին թանգարանի բակում |
Տատիկի սնդուկում պահած բարիքները կդրվեն Ամանորի սեղանին
|
Յոթ երազանքի մոմերը… |
|
|
 |
<<Բասեն>> հյուրանոցային համալիրը, ուր նշվել է Նոր տարին |
...Ամանորը նաև նվերներ է բերում |
Ղափաման` մեղրաշատ ու բուղը մեջը… |
|
|
|
Կտրվում է Տարեհացը… |
…Տեսնես ինչ կբերի նոր տարին |
Պարում են բոլորը |
"Հացի տոն" Սիսիանի թանգարանում
2011թ. հոկտեմբերի 5-ին Սիսիանի պատմության թանգարանը նշեց թվով 7-րդ "Հացի տոնը": "Եվրոպական ժառանգության օրերի" շրջանակներում կազմակերպվող տոնը կրում էր "Գրավոր ժառանգություն" խորագիրը: Թանգարանի "Հացի սրահում" ցուցադրվել էին հացին առնչվող զանազան գրավոր ցուցանմուշներ, այլ իրեր: Պատրաստվել էր և ներկաներին բաժանվեց "Հացի տոն 2011" խորագրով բացիկներ: Թանգարանն իր հյուրերին առաջին անգամ "Հացի տոնի" հրավիրեց նոր ձևավորված հրավիրատոմսերով, թանգարանի մուտքը ևս առաջին անգամ ձևավորվել էր Ծղուկ- Սյունիք- Սիսիանի պատմությունը ներկայացնող պաստառով: "Հացի տոնին" թանգարանի սահմանած "Թանգարանի բարեկամ", "Թանգարանի ընկեր", "Լավագույն հյուրընկալող", "Տարվա հայտնություն" նվերներին արժանացան 2011թ. Սիսիանի թանգարանի հետ լավագույնս աշխատած անձինք և կազմակերպություններ:
|
|
Հատված "Հացի տոնի" ցուցադրությունից |
"Ցասման Խաչ" Քարադարանում |

Հողի վարձակալության ` Հուշատախտակ Մելիք-Թանգիների
պայմանագիր կնքված Անդրանիկը Սիսիանում", 1918թ քարտեզը, 1912թ:
Բռնակոթ գյուղում, 1854թ. Ցուցադրված է Անդրանիկի պղնձե
հարթաքանդակը: Հեղ. Ա. Հովսեփյան

"Հացի տոնի" բացումը: Մշակույթի նախարարի պատվոգրի հանձնումը
թանգարանի ցուցանմուշների պահապան Մ. Ջահանգիրյանին:

Առաջին հացի համտեսումը: Տեսարան "Հացի տոնից".

Տեսարան "Հացի տոնից": Տեսարան "Հացի տոնից":
"Հացի տոնի" հրավերք
Սիսիանի պատմության թանգարանը պատրաստվում է "Հացի տոնի", որը անցկացվում է Եվրոպական Ժառանգության օրերի շրջանակներում:
Թարմացվում է ցուցադրությունը, պատրաստվում են պաստառներ, բացիկներ, նվերներ, նոր տեսք է ստանալու Քարադարանը, ուր "Հացի տոնին" առաջին անգամ կօգտագործվեն Սյունիքի ժողովրդական ոճով պատրաստված սեղան-նստարանները...
Հրավիրում ենք Սիսիանի թանգարան` "Հացի տոնի", հոկտեմբերի 5-ին ժամը 15:00:

1854թ. Բռնակոթ գյուղում կնքված հողի Աղաման հայոց հացի Զարդատուփ "Կարմիր խնձոր",
վարձակալության պայմանագիր: աստվածուհի Աշորայի տեսքով, պատրաստված հատուկ
Այն ունի Մելիք-Թանգի Մեծի պատրաստված հատուկ "Հացի տոնի" համար:
ստորագրությունը և մատանու կնիքը: "Հացի տոնի" համար:
Ուխտագնացություն դեպի Վերի Խոտանան
2011թ. օգոստոսի 20-ին Սիսիանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղ, ուր թաղված է 1920-1921թթ. Զանգեզուրյան գոյամարտի Սիսիանի տարածքի ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ, հրամանատար Պողոս Տեր-Դավթյանը: Քահանայի աղոթքից հետո խունկ ծխվեց և մոմ վառվեց հրամանատարի գերեզմանին: Պողոս Տեր-Դավթյանի անունը կրող դպրոցին հանձնվեց Սիսիանից բերված հող ու ցորեն` որպես հայրենիքի և հարատևող կյանքի խորհրդանիշեր, նաև այն լուսանկարի կրկնօրինակը, որը պահվում էր Պողոս Տեր-Դավթյանի զինակիր, բռնակոթցի Արտո Բալյանի տանը: Ուխտագնացության մասնակիցները հենց գերեզմանոցում ելույթներ ունեցան, հուշեր պատմեցին հրամանատարի մասին, բռնակոթցի դպրոցականները հայրենասիրական բանաստեղծություններ արտասանեցին:
Ուխտագնացությանը մասնակցում էին մշակույթի գործիչներ, մանկավարժներ, Արցախի ազատամարտի մասնակիցներ, ուսանողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ:
Ուխտի մասնակիցները եղան Տաթևի վանական համալիրում, մատաղի արարողություն կատարվեց Հարսնաձորում:
Ուխտագնացությունը կազմակերպվել էր մասնակիցների ներդրումների արդյունքում:
"Ուխտագնացությունը դա իրական կտակ է նոր սերնդին: Նրանք պետք է շարունակեն մեր գործը, աչքի լուսի պես պահեն այն երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել Պողոս Տեր-Դավթյանը և նրա զինակից ընկերները", ուխտագնացությունը այսպիսի բառերով եզրափակեց թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը:

Այս ձորերով է անցնում այն ճանապարհը որով 1920թ. Վերին-Խոտանան. սիսիանցի ուխտագնացները նոյեմբերին իրենց հրամանատարի դին` ուսերի վրա, Պողոս-Տեր Դավթյանի գերեզմանի մոտ: Խոտանան են տարել Սիսիանի նրա զինվորները:
Զանգեզուրի գոյամարտ-90
2011 թվականին լրանում է Զանգեզուրի գոյամարտի 90 տարին, որի ամենահամառ, արյունահեղ կռիվները մղվել են ամռան ամիսներին: Այդ տարելիցին նվիրված Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարանում հուլիսի 29-ին կազմակերպվեց միջոցառում, որին մասնակից դարձան ուսանողներ, Սիսական գնդի զինծառայողներ, մտավորականության ներկայացուցիչներ: Զեկուցումով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը, որն իր խոսքը նվիրեց Սիսիանի տարածքում կազմակերպված պայքարին, նրա նվիրյալ զավակներին, հատկապես Պողոս Տեր-Դավթյանին: Քաջ, աներկյուղ հրամանատարը, որի ծննդյան 130-ամյակը լրացել է 2010-ին, սպանվել է Սիսիանի Ույծ գյուղի մոտ, աջ քունքին ստացած հրազենային վերքից: Իր նվիրյալ զինվորների հետ քաջարի գնդապետը պաշտպանում էր Ույծը Ադրբեջանից այստեղ ներխուժած թուրքական "Վայրի դիվիզիայից": Սիրելի հրամանատարի դին, 1920 թվականի նոյեմբերյան դառնաշունչ օրերին, իրենց ուսերին նրա հայրենի Վերին Խոտանան գյուղ տարան և հողին հանձնեցին բռնակոթցի զինվորները, որոնց թվում էին նաև զինակիր Արտո Բալյանը, հեծյալ հարյուրյակի հրամանատար Երվանդ Աղայանը: Սիսիանի թանգարանը Արտո Բալյանի որդու` Արծրունու կողմից նվեր ստացավ Պողոս Տեր-Դավաթյանի այն լուսանկարը, որը նրա նվիրյալ զինվորը մինչև կյանքի վերջին օրը փակցված պահեց իր մահճակալի գլխավերևում:
Պողոս Տեր-Դավթյան Միջոցառում թանգարանում
Սիսիանը երախտապարտ և շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել Սյունիք աշխարհը հայաշեն պահելու գործում:
Սիսիանի թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվում է ուխտագնացություբ Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղ` հարգանքի տուրք մատուցելու սիսիանցիների սիրելի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանին:
Մեկնումը Սիսիանից 2011 թվականի օգոստոսի 20-ին, առավոտյան ժ 9:00:
"Ադոնցյան օրեր - 2011" միջոցառման մասնակցության հրավեր
2011թ. Ադոնցյան օրերը կկազմակերպվեն Սիսիանի Դարբաս գյուղում, մարտ ամսվա վերջին: Այն կնվիրվի հայ մեծ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ Ն.Ադոնցի ծննդյան 140-ամյակին: Կմասնակցեն Դարբասի ենթաշրջանի Դարբաս, Լոր, Շենաթաղ,Շամբ գյուղերի դպրոցականները, մասնակիցներ կլինեն Սիսիան քաղաքի դպրոցներից, Ադոնցի ծննդավայր Բռնակոթ գյուղից: Միջոցառմանը մասնակցելու հրավերք են ստացել սիսիանաբնակ բոլոր երիտասարդ պատմաբան-թանգարանագետները, արվեստագետները: Կներկայացվեն Ն.Ադոնցի "Տիգրան Մեծ" աշխատությունը, "Տիգրան Մեծ" տեսաֆիլմը, լուսանկարներ` Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումներից և նորաստեղծ թանգարանից: Սա նաև անդրադարձ կլինի Տիգրան Մեծի 2150-ամյակին:
Միջոցառման երկրորդ հատվածը կնվիրվի Զանգեզուրի` 1920-21թթ. գոյամարտի 90 և Գ. Նժդեհի 125-ամյակներին: Կկարդացվի "Սիսիանը Զանգեզուրի` 1920-21թթ. գոյամարտի տարիներին" զեկուցումը, կներկայացվեն այդ տարիների լուսանկարներ: Գոյամարտի տարիներին Դարբասի ձոր - Տաթևը, որ մի ենթաշրջան են կազմել, անգնահատելի դեր են խաղացել այդ տարածքները հայաթափումից փրկելու համար:
Դարբաս գյուղի նորակառույց Սրբ.Ստեփանոս եկեղեցուն կից թանգարանում կդրվի փոքրիկ ցուցադրություն:
"Ադոնցյան օրերը" Դարբասում կազմակերպելը նպատակ ունի Սիսիան քաղաքից բավականին հեռու գտնվող Ձորերի գյուղերի դպրոցականներին հաղորդակից դարձնելու մերօրյա մշակույթին, նրանց մեջ սերմանելու մեր նախնիների սերն ու հավատքը առ հայրենիք:
Միջոցառման մասնակից դպրոցները կստանան Ն.Ադոնցի գրքերից, տեսաֆիլմեր, բուկլետներ:
 Դարբասի սրբ. Ստեփանոս եկեղեցին
Իրողության էջեր
2010թ. լույս են տեսել գրքույկներ` "Քարադարան", "Գորգեր և ձեռագործ" վերտառությամբ: Դրանք ունեն շուրջ 70 լուսանկար, տեքստեր` հայերեն և անգլերեն լեզուներով: Հացի տոնի առթիվ տպագրվել է բացիկ` ժողովրդական խաղիկների ներկայացմամբ:
Միջոցառումներ
Հրավիրում ենք ամենամյա ավանդական միջոցառումների` Ադոնցյան օրեր` մարտ ամսվա առաջին կես, Թանգարանի գիշեր` մայիսի երկրորդ կես, և Հացի տոն` սեպտեմբերի առաջին կես:
1. Ադոնցյան օրեր` դպրոցականների և պատանիների համար - մարտ

Պատանի պատմաբանի ակումբի անդամները Զորաց Քարերում

2. Թանգարանային գիշեր - մայիս
 Գիշերը Սիսիանի թանգարանում. ձախից` բանաստեղծ Լ.Սահակյան /Գորիս /, Ա.Ծատրյան /ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի նախագահ/, Ծ.Պետրոսյան /Սիսիանի թանգարանի տնօրեն/, Շ.Դավթյան / "Համո Սահյան ԳՄԿ"-ի նախագահ/, Ժիրայր Մարտիրոսյան ՀՆՄ Սյունիքի բաժանմունքի նախագահ/:
Գիշերային այց…

3. "Հացի տոն"
ա/ տոնախմբություն թանգարանի բակում բ/ ծիսական սեղան

2010թ. կազմակերպվել են միջոցառումներ`
-
Ադոնցյան օրեր` Սիսիանի Բռնակոթ գյուղում, Ադոնցի ծննդավայրում:
-
"Թանգարանային գիշեր"` ներկայացվել է Գորիս և Սիսիան քաղաքների գեղանկարիչներ Ժ.Մարտիրոսյանի և Ս.Խաչատրյանի աշխատանքները:
-
Ցուցահանդես - միջոցառում է կազմակերպվել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի և ցուցահանդեսային կենտրոնի ցուցանմուշներով` նվիրված Ա.Իսահակյանի 135-ամյակին:
-
Սեպտեմբերին կազմակերպվել է ավանդական "Հացի տոնը", դրվել նոր ցուցադրություն:
|